Տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստ
Վանաձորի պետական համալսարանի նիստերի դահլիճում գիտական խորհրդի նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ: Նախ հաստատվեց նիստի օրակարգը:
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց գիտահետազոտական աշխատանքներում երիտասարդ հետազոտողների ներգրավվածության վերաբերյալ զեկուցում: Զեկույցն ընդունվեց ի գիտություն:
Հաջորդիվ ՎՊՀ ՈՒԽ նախագահ Վաչե Հակոբյանը ներկայացրեց ուսանողների կարիքները՝ հիմնված ուսանողների շրջանում իրականացված հարցումների վրա:
Գիտխորհրդի նիստին հաստատվեց 2022-2023 ուստարվա մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Տաթևիկ Տոնոյանի ատենախոսության թեման և անհատական պլանը՝ զեկուցող՝ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյան:
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/02/1-2-1024x649.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/02/IMG_5857-1024x768.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/02/IMG_5875-1024x768.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/02/IMG_5852-1024x768.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/02/IMG_5864-1024x768.jpg)