Վանաձորի պետական համալսարանի ուսանողների գիտական և մարզական նոր նվաճումները

Վանաձորի պետական համալսարանի ուսանողների գիտական և մարզական նոր նվաճումները

2022թ. նոյեմբերի 14-17-ը Թուրքմենստանի Մախթումկուլիի անվան պետական համալսարանում կայացած քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցել են Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման համակարգի ուսանողներ Ռաիսա Մարկարյանն ու Աննա Սոսյանը:

«Դեղագործական քիմիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ռաիսա Մարկարյանը և «Կենսաբանություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Սոսյանն արժանացել են 3 -րդ կարգի դիպլոմի:

Իսկ ահա հասարակական գիտությունների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանող   Արտյոմ Սոլոյանը մարզական հաջողություն է գրանցել: Մեր համալսարանի ուսանողը դարձել է Լեհաստանի Շեդլեց քաղաքում մարտի 21-27-ն անցկացված ուժային եռամարտի Եվրոպայի առաջնության հաղթող: Մարզիկը հանդես է եկել 90 կգ քաշային կարգում՝ գրանցելով 192.5 կգ արդյունք:

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն իր աշխատասենյակում ընդունեց և շնորհավորեց ուսանողներին՝ մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ և բուհը լավագույնս ներկայացնելու նոր առիթներ:

Previous Article
Next Article