«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքներ
«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է 2022 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված հանրապետության տարբեր բուհերի 33 ուսանողի:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Մասնագիտական մանկավարժություն/Ինֆորմատիկա» 2-րդ կուրսի ուսանող Գևորգ Պետրոսյանը 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական փուլում գրավել է 2-րդ տեղը:
Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է Գևորգ Պետրոսյանին՝ համալսարանը լավագույնս ներկայացնելու համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ: