Էրազմուս+ Connect նախագծի շրջանակներում «Մրցունակ գիտելիքի ծրագրի» երրորդ մեկնարկը

Էրազմուս+ Connect նախագծի շրջանակներում «Մրցունակ գիտելիքի ծրագրի» երրորդ մեկնարկը

Սիրելի՛ երիտասարդներ,

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում Էրազմուս+ Connect (https://connecterasmus.com/) նախագծի շրջանակներում ս/թ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի  27-ը երրորդ անգամ կմեկնարկի Մրցունակ գիտելիքի ծրագիրը, որը բաղկացած է երեք դասընթացներից.

Դասընթաց 1. Բիզնեսի աքսելերացիա (սեպտեմբերի  25-ից  հոկտեմբերի 13-ը),

Դասընթաց 2. Թվային հմտությունների զարգացման դասընթաց (հոկտեմբերի 16-ից հոկտեմբերի 20-ը),

Դասընթաց 3  Առաջնորդություն և արվեստի հմտություններ (հոկտեմբերի 23-ից հոկտեմբերի 27-ը):

Մրցունակ գիտելիքի ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների ձեռնարկատիրական, թվային, հրապարակային խոսքի, առաջնորդության հմտությունները՝ խթանելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։ Դասընթացը կվարեն Ֆինլանդիայում, Լատվիայում, Ռումինիայում և Բուլղարիայում վերապատրաստված ՎՊՀ-ի փորձառու մասնագետները։ Դասընթացի ավարտին հետաքրքիր և լավ մշակված բիզնես գաղափար ունեցող երիտասարդներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու նախագծի շրջանակներում նոյեմբերին կայանալիք բիզնես գաղափարների ազգային մրցույթին, ինչը նրանց հնարավորություն կտա առավել ճանաչելի դարձնելու իրենց բիզնես գաղափարը, շփվելու պոտենցիալ հովանավորների հետ։   

Դասընթացներին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված անձինք։ Մասնակցությունն անվճար է։

Ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու և գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով․ http://vsuconnect.tilda.ws։

Previous Article
Next Article