ՎՊՀ մարզիկը գրավել է պատվավոր 2-րդ տեղը
Մարտի 11-ից 23-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում տեղի է ունեցել մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն:
ՎՊՀ հասարակական գիտությունների ֆակուլտետի արվեստի և սպորտի ամբիոնի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող` Արթուր Շախպազյանը 63,5 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղը:
Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ՝ մաղթելով նորանոր նվաճումներ: