Այցելություն Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոց

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մարիյա Բրուտյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հերմինե Բաբուռյանը, օտար լեզուների ամբիոնի դոցենտ,  բ.գ.թ Սոֆյա Բաբայանը, նույն ամբիոնի դասախոս  Անահիտ Փարեմուզյանը, ինչպես նաև համալսարանի ուսանող Ամալյա Քոչինյանը, ով միաժամանակ երկու մասնագիտություն է ստանում (հեռակա ուսուցման համակարգում «ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի և առկա ուսուցման համակարգում «անգլերեն լեզու և գրականության» 1-ին կուրսի ուսանող), այցելեցին   Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոց:

Այցի շրջանակում Վանաձորի պետական համալսարանը ներկայացնող հյուրերը հանդիպեցին դպրոցի հումանիտար հոսքի 11-րդ դասարանների աշակերտների հետ, ներկայացրին համալսարանի կառուցվածքը, կրթական ծրագրերը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից առաջարկվող մասնագիտությունները, շարժունության ծրագրերը, խոսեցին նաև ուսման փոխհատուցման ծրագրերից և վարձավճարների զեղչային համակարգից:

Այցելությունն իրականացավ բուհ-դպրոց կապի շրջանակում՝ նպատակ ունենալով նպաստել աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը և պատասխանել վերջիններիս հուզող հարցերին:

Հանդիպման վերջում հնչեց առաջարկ՝ փոխադարձ այց դեպի Վանաձորի պետական համալսարան, որպեսզի աշակերտները տեղում ծանոթանան բուհի կառուցվածքին, պրոֆեսորադասախոսական կազմին, մասնակցեն դասախոսությունների, ինչպես նաև համալսարանում իրականացվելիք միջոցառումներին:

Previous Article
Next Article