Հարգելի՛ ուսանողներ, սիրելի՛ շրջանավարտներ, քաղաքացիներ, ՎՊՀ-ի աշխատակիցներ և գործատուներ

Հարգելի՛ ուսանողներ, սիրելի՛ շրջանավարտներ, քաղաքացիներ, ՎՊՀ-ի աշխատակիցներ  և գործատուներ,

Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է արդեն ավանդական դարձած և այս տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ «Աշխատանքի տոնավաճառը» :

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մայիսի 14-ին՝ ժամը 13:00-ին Վանաձորի պետական համալսարանում կազմակերպվող «Աշխատանքի տոնավաճառ»-ին:

Ի՞նչ կարող է տալ աշխատանքի տոնավաճառը գործատուին և աշխատանք փնտրողին.

գործատուին

  • Նույն վայրում հանդիպել մեծ թվով աշխատանք փնտրողների
  • Բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրել թափուր   աշխատատեղերը
  • Ստեղծել որակյալ մասնագետների տվյալների բազա
  • Գովազդել կազմակերպությունը, արտադրանքը կամ ծառայությունները

աշխատանք փնտրողին

  • Նույն վայրում հանդիպել բազմաթիվ գործատուների հետ
  • Անմիջապես կապեր հաստատել տարբեր գործատուների հետ
  • Գտնել որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք
  • Ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:

Տոնավաճառը բաց է բոլոր ցանկացողների համար:

Սիրով կսպասենք:

Previous Article
Next Article