ՎՊԲՔ ուսանողները՝ ՎՊՀ-ում

ՎՊԲՔ ուսանողները՝ ՎՊՀ-ում

Օրերս Վանաձորի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոս, կ․գ․թ․ Հասմիկ Մխիթարյանի նախաձեռնությամբ ֆակուլտետում հյուրընկալվել էին Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողները։ Ամբիոնի դասախոս Անժելա Հովսեփյանի կողմից ցուցադրվեցին դիտարժան փորձեր քիմիայից, ուսանողներին ներկայացվեցին լաբորատորիայում քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ օգտագործման կանոնները, տրվեցին ընդհանուր գիտելիքներ կատարված փորձերի վերաբերյալ։ Ուսանողները եղան բնագիտական համալիր և կենսաբանաէկոլոգիական լաբորատորիաներում։ Ամբիոնի դասախոս Սերգեյ Զալինյանը ուսանողներին ծանոթացրեց կենսաբանաէկոլոգիական լաբորատորիայի հագեցվածությանը, սարքավորումների հնարավորություններին։ Հասմիկ Մխիթարյանի կողմից իրականացված փորձերը հնարավորություն տվեցին հյուրերին գործնականում պատկերացնել լաբորատորիայի կիրառական նշանակությունը։

Previous Article
Next Article