Էրազմուս+ Armdoct կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում կայացավ հերթական աշխատաժողովը` միտված Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխմանը
Էրազմուս+ ARMDOCT Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ապրիլի 25-27-ը կազմակերպվել էր աշխատաժողով՝ ուղղված Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխմանը: Այն տեղի ունեցավ Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում, որին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան 60 ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ:
Բացման խոսքով հանդես եկան Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Մանուել Ժոբերտը, հետազոտությունների գծով պրոռեկտոր Իզաբել Դելպլան, Ֆրանսիայում ARMDOCT ծրագրի համակարգող Գիյոմ Ռուսեն, ինչպես նաև ARMDOCT ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը:
Աշխատաժողովը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու Ֆրանսիայում դոկտորական կրթության կազմակերպման գործընթացին, վերջին տարիների բարեփոխումներին, դոկտորական ծրագրերի նորարարական կառուցվածքներին, նրանց վերահսկման և համավերահսկողության առանձնահատկություններին, որակի ապահովման մեխանիզմներին և այլ թեմաներին: Սեմինարների ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին տարբեր թեմաներ, այդ թվում՝ կառավարման և տնտեսագիտության դոկտորական դպրոցի ձեռքբերումները, ինչպես նաև իրավաբանական դոկտորական դպրոցի փորձը: Ներկաները ծանոթացան նաև կրթական ծրագրերի եվրոպական մոտեցմանը, կրեդիտային համակարգերին, վերահսկողության և համավերահսկողության համակարգերին, որակի ներքին և արտաքին ապահովմանը: Հայաստանի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցեցին դոկտորական դպրոցների և ծրագրերի վերաբերյալ խմբային քննարկումներին։
Այցին մասնակցում էր նաև Վանաձորի պետական համալսարանի աշխատանքային խումբը՝ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, ծրագրի համակարգող Արեն Սանթոյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը:
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/1.jpeg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/6.jpeg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/2-1024x539.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/3-1024x601.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/4-1024x588.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/5-1024x638.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/7-1024x717.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/8-1024x768.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/9-1024x678.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/11.jpeg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/10.jpeg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/12-1024x583.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/13-1024x768.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/05/14-1024x686.jpg)