«Բիզնես պլան» խորագրով մրցույթ՝ Լոռու մարզի դպրոցների մասնակցությամբ
Բուհ-դպրոց կապի շրջանակում դեկտեմբերի 27-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Սմարթ կաֆեում տեղի ունեցավ «Բիզնես պլան» խորագրով մրցույթ, որին մասնակցեցին Լոռու մարզի դպրոցների աշակերտները:
Մրցույթի աշխարհագրությունն ընդգրկուն էր. մասնակից աշակերտները Վանաձոր, Գուգարք, Բազում, Լեռնապատ, Դարպաս և Սպիտակ համայնքներից էին: Ընդհանուր առմամբ բիզնես գաղափարներով մրցեցին թվով յոթ թիմեր: Տարբեր էին նաև ներկայացվող բիզնես գաղափարները՝ «VR տուրիզմ», նվերների արկղի (Giftbox) արտադրություն, անձեռոցիկի տակդիրի արտադրություն, դպրոցի տարածքում կաթիլային ոռոգման համակարգով ջերմոցի հիմնում, գինու, հյութի արտադրություն, ինչպես «FUTW» բիզնես նախագիծ:
Մրցույթի մասնակից աշակերտները ներկայացան թիմերով՝ յուրաքանչյուրը բաղկացած հինգ անձից, իսկ համալսարանի ուսանողները հանդես եկան մենթորի և գնահատողի դերում: Յուրաքանչյուր դպրոցի թիմ ներկայացավ բիզնես գաղափարով և համապատասխան սահիկաշարով: Ժյուրիի կողմից հնչեցին դիտարկումներ, առաջարկություններ՝ գաղափարն առևտրայնացնելու, բիզնեսը մրցունակ դարձնելու վերաբերյալ:
Մրցութային հանձնաժողովը նշեց, որ ներկայացված բոլոր բիզնես գաղափարները հետաքրքիր և յուրօրինակ էին: Նշվեց նաև, որ բավականին աշխատանք է տարվել ուսանողների և թիմերին կցված ուսուցիչների կողմից, և գաղափարը կարող է վերածվել բիզնեսի, եթե թիմերը կատարեն շարունակական աշխատանք:
Ամփոփվել են մրցույթի արդյունքները՝ երրորդ տեղը գրավել է Բազումի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Գուգարքի միջնակարգ դպրոցի թիմը և առաջին տեղը՝ ՎՊՀ վարժարանի թիմը: Թիմերը կպարգևատրվեն դիպլոմներով և շնորհակալագրերով, ինչպես նաև հնարավորություն կստանան համալսարանի «Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում» (SMART CAFFE)» զարգացնել իրենց հետագա գործունեությունը՝ բիզնեսի ոլորտում:
Մրցույթի մանրամասները՝ հղումով:
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7141-1-1024x605.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7152-1024x740.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7165-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7176-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7183-1-1024x858.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7193-1-1024x588.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7201-1024x704.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7206-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7217-1024x593.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7240-946x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7241-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7247-1-765x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7260-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7262-1024x580.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7264-683x1024.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7267-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7291-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2024/01/IMG_7295-1024x683.jpg)