Բուհ-դպրոց կապի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում քոլեջի ուսանողների հետ
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող–մասնագետ Աիդա Իսկանդարյանը նոյեմբերի 2-ին հանդիպում ունեցավ ՎՊՀ քոլեջի «Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», «Հաշվապահական հաշվառում» և «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողների հետ:
Մասնագիտական կողմնորոշման նպատակով ուսանողներին ներկայացվեցին համալսարանի մասնագիտությունները, ֆակուլտետների կառուցվածքը, ուսման առկա և հեռակա ձևաչափերը, շարժունության ծրագրերը:
Հանդիպման վերջում եղավ նաև հարցուպատասխան: Քոլեջի ուսանողները հետաքրքրվեցին մասնագիտությունների վարձավճարների չափերով, տարբեր կառույցների կողմից տրամադրվող զեղչերով, ուսման տևողությամբ և մասնագիտացումներով:
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3158-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3136-1024x708.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3137-1024x589.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3140-1024x907.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3162-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3163-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/11/IMG_3169-1024x717.jpg)