2024-2025 ուստարվա ընդունելություն մագիստրատուրա

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը հայտարարում է 2024/2025 ուստարվա մագիստրատուրայի առկա ուսումնական համակարգի ընդունելություն՝ հետևյալ մասնագիտություններով․
Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա
Քիմիա
Մաթեմատիկա
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
Հայոց լեզու և գրականություն
Ռուսերեն և գրականություն
Անգլերեն և գրականություն
Կրթության կառավարում
Պատմություն
Հանրային կառավարում
Կենսաբանություն
Ծրագրային ճարտարագիտություն
Առաջին փուլով մագիստրատուրայի ընդունելության համար դիմումի և փաստաթղթերի ընդունումը կատարվում է 2024թ. հունիսի 5-ից հունիսի 28-ը ներառյալ, երկրորդ փուլով` 2024թ. հունիսի 5-ից օգոստոսի 23-ը ներառյալ:
ՎՊՀ մագիստրատուրայի դիմորդները դիմումները կարող են լրացնել ՎՊՀ ընդունող հանձնաժողովում։
Առաջին փուլի ընդունելության քննությունները կազմակերպվում են 2024թ․ հուլիսի 1-5-ը ներառյալ (ըստ ժամանակացույցի):
Երկրորդ փուլի ընդունելության քննություններն անցկացվում են 2024թ․ օգոստոսի 27-ից 29-ը ներառյալ:
Խորհրդատվություն ստանալու նպատակով խնդրում ենք կապ հաստատել 077 94 63 87 հեռախոսահամարով:
ՎՊՀ ընդունող հանձնաժողովն աշխատում է աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00։
Մանրամասները

Previous Article
Next Article