Մասնագիտությունների տոնավաճառ ՎՊՀ-ում

Մասնագիտությունների տոնավաճառ ՎՊՀ-ում

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը կազմակերպել էր մասնագիտությունների տոնավաճառ, որի նպատակն էր օգնել դպրոցականներին` կատարելու մասնագիտության ճիշտ ընտրություն, ծանոթացնելու համալսարանում իրականացվող կրթական ծրագրերին, մասնագիտությունների հնարավորություններին և հեռանկարներին: Միջոցառումը, որ միտված էր  հերթական անգամ նպաստելու բուհ-դպրոց կապի ամրապնդմաը, նախաձեռնել էր համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժինը:

Մասնագիտությունների տոնավաճառին ներկաներին ողջունեցին ՎՊՀ ռեկտոր, տեխ. գ. դ., պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, համալսարանի մի շարք ամբիոնների վարիչներ: Միջոցառման գեղարվեստական մասը կազմակերպել էր ՎՊՀ մշակույթի կենտրոնը: Երաժշտական ուղեկցություն ապահովեցին համալսարանի Բիայնա երգչախմբի շնորհալիները, եղան նաև ակրոբատիկական ելույթներ:

Յուրաքանչյուր մասնագիտություն ներկայացված էր առանձին տաղավարով, որտեղ աշակերտները կարող էին գտնել իրենց հարցերի պատասխանները՝ կապված ընդունելության կարգի, մասնագիտությունների առավելությունների և աշխատաշուկայի հնարավորությունների հետ:

Տաղավարների շուրջ կազմակերպված իրադարձություններից բացի՝ տարբեր մասնագիտություններով հետաքրքրված աշակերտները հնարավորություն ունեին լսարաններում մասնակցելու միջոցառումների և տեղեկատվական հաննդիպումների:

Միջոցառումը շարունակական է, և, ինչպես նկատեցին հյուրընկալված աշակերտները, այն բավականաչափ արդյունավետ էր ու իրազեկությամբ լի:

Previous Article
Next Article