ՎՊՀ-ում կայացավ «Վիշտը» ներկայացման պրեմիերան

ՎՊՀ-ում կայացավ «Վիշտը» ներկայացման պրեմիերան

Վանաձորի պետական համալսարանում կազմավորված թատերական խմբի կողմից հանդիսատեսի դատին հանձնվեց առաջին հետաքրքիր ներկայացումը՝ Ա. Չեխովի «Վիշտը» ստեղծագործության մոտիվներով:

Ներկայացումը հանդիսատեսն ընդունեց բուռն ծափողջույններով, սկսնակ դերասանների առաջին փորձն էլ գնահատվեց գերազանց: Թատերական խմբի գեղարվեստական ղեկավարը Էլֆիք Զոհրաբյանն է:

Ներկայացման սկզբում ելույթ ունեցավ ՎՊՀ «Բիայնա» երգչախումբը:

Թատերախումբը հայտարարում է լրացուցիչ ընդունելություն մինչև հոկտեմբերի 25-ը:

Previous Article
Next Article