ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈՀԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈՀԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ք ՅԱՇ, ՌՈՒՄԻՆԻԱ

2023 թ․-ի հուլիսի 4-ից 15-ը Յաշի Ալեքսանդրու Իոհան Կուզայի անվան համալսարանը կազմակերպում է  5-րդ միջազգային ամառային դպրոցը: Դասընթացները վերաբերելու են հասարակական և հումանիտար գիտությունների, տնտեսագիտության և զբոսաշրջության ոլորտներին:

Ուսանողները կարող են կատարել առարկայական ընտրություն իրենց ակադեմիական կամ անհատական հետաքրքրություններին համապատասխան ։

Դիմումների համար հարկավոր է գրանցվել առաջարկվող վեց մոդուլներից մեկին․

  • բնագիտական կամ ճշգրիտ գիտություններ,
  • սոցիալական և հումանիտար գիտություններ,
  • ֆինանսների և ռիսկերի կառավարում,
  • մարդկային ռեսուրսների կառավարում,
  • զբոսաշրջություն։

Ակադեմիական ծրագրից բացի, ամառային դպրոցը ներառում է ամենօրյա ժամանցային միջոցառոումներ, որոնց նպատակն է զարգացնել մասնակիցների հաղորդակցման հմտությունները։

Ամառային դպրոցի մասնակցության հայտին և այլ մանրամասներին ծանոթանալու համար դիմել այստեղ։ ԵՄ հարևան երկրների մասնակիցների համար գործում է 50% զեղչ, որը վերաբերում է նաև հայաստանյան ուսանողներին։

Այլ մանրամասների համար կարելի է դիմել հետևյալ էլ․ հասցեով․ jassy@uaic.ro։

Ամառային դպրոցին վերաբերող շնորհանդեսին ծանոթանալու համար սեղմել այստեղ։

Հետաքրքրող հարցերի դեպքում դիմել ՎՊՀ-ի Գիտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (+374 41853)։

Previous Article
Next Article