ՎՊՀ-ում ընթանում են աշխատակիցների և դասախոսների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացները

ՎՊՀ-ում ընթանում են աշխատակիցների և դասախոսների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացները

ՎՊՀ աշխատակիցների և դասախոսների որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են ըստ «Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման, ուսումնաօժանդակ և վարչական կազմի որակավորման բարձրացման ընթացակարգի»: Դասընթացներն իրականացվում են համալսարանի Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կողմից:

Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման դասընթացներն իրականացվում են 4 բաղադրիչներով, յուրաքանչյուր բաղադրիչի տևողությունը կազմում է 18 ժամ:

«Գիտական հետազոտության մեթոդաբանություն» որակավորման բարձրացման դասընթացը մեկնարկել է ապրիլի 9-ից, կավարտվի՝ ապրիլի 30-ին: Դասընթացը վարում է համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը:  Վերապատրաստումը արդիական է և այս դասընթացին ներգրավված են պրոֆեսորադասախոսական անձնակազմի 58 մասնակիցև այն ընթանում է 2 խմբով:

Դասընթացը շատ արդիական է, քանի որ դասընթացի ընթացքում վերապատրաստվողները ծանոթացան ինպես պլանավորել և իրականացնել գիտական հետազոտության գործընթացները, ինչպես փնտրել բարձր վարկանիշ ունեցող ամսագրեր Scopus և Web of Science գիտատեղեկատվական շտեմարաններում և ձևակերպել և հրատարակման ներկայացնել այնտեղ գիտական հոդված, ինչ է Հիրշի ինդեքսը, ORCID-ը, ինչպես նաև ծանոթացան դրամաշնորհային արդյունավետ ծրագրեր գրելու սկզբունքներին:

Previous Article
Next Article