Ֆրանկոֆոնիային նվիրված այս տարվա վերջին միջոցառումը՝ Վանաձորի պետական համալսարանում

Ֆրանկոֆոնիային նվիրված այս տարվա վերջին միջոցառումը՝ Վանաձորի պետական համալսարանում

Մարտի 31-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնած ցերեկույթով:

Միջոցառման առաջին հատվածում տարբեր մասնագիտությունների ուսանողները ինչպես հայերենով, այնպես էլ ֆրանսերենով հանդիսատեսին ներկայացրին Ֆրանկոֆոնիայի օրվա խորհուրդը, խոսեցին ֆրանկոֆոն ժողովուրդների մասին, անդրադարձան ֆրանսիական հարուստ մշակույթին, յուրօրինակ խոհանոցին, հետաքրքրաշարժ օրենքներին:

Կարմիր գլխարկի և Փոքրիկ Իշխանի երկխոսության բեմականացման արդյունքում անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի տեսարժան վայրերին, հայ-ֆրանսիական մշակութային կապին, ուստի պատահական չի, որ ուսանողների կողմից հնչեցին Շառլ Ազնավուրի ինքնակենսագրությունից պատառիկներ:

Հանդիսատեսին տպավորեց նաև միջոցառման ավարտին հնչած ֆրանսիական երգը՝ համալսարանի ուսանողների կատարմամբ:

Previous Article
Next Article