ՎՊՀ մասնագիտական թիմի կողմից վերապատրաստում անցած դասախոսներին հանձնվեցին վկայականներ

ՎՊՀ մասնագիտական թիմի կողմից վերապատրաստում անցած դասախոսներին հանձնվեցին վկայականներ

Վանաձորի պետական համալսարանի կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի նախաձեռնած վերապատրաստման դասընթացների շրջանակում  վերապատրաստում է անցել ՎՊԲՔ 10 դասախոս: Արտերկրում վերապատրաստում անցած մեր մասնագիտական թիմի տված գիտելիքներն արդեն կիրառվում են ուսումնական գործընթացում:

Վանաձորի պետական բժշկական քոլեջում կազմակերպված բաց դասի նպատակն էր դասավանդման գործընթացը կազմակերպել արդի, նորարարական մեթոդներով՝ ի ցույց դնելով ձեռք բերած փորձը:

Դասընթացը հաջողությամբ ավարտած դասախոսներին հանձնվեցին վկայականներ:

Առաջիկայում նախատեսվում է վերապատրաստման դասընթացների նոր փուլը՝ հաշվի առնելով մասնակիցների շրջանում առկա պահանջարկը:

                                                                                                      Սեփ. լրատվություն

Previous Article
Next Article