Ամփոփվեցին Վանաձորի պետական ​​համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնաօժանդակ աշխատակիցների որակավորման բարձրացման դասընթացները

Վանաձորի պետական ​​համալսարանում ամփոփվել են պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնաօժանդակ աշխատակիցների որակավորման բարձրացման դասընթացները:

Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացմանն ուղղված դասընթացները բաղկացած էին չորս բաղադրիչից՝ յուրաքանչյուրը 18 ժամ տևողությամբ։

Այս դասընթացների մասնակիցների ընդհանուր թիվը 172 էր։

Ուսումնաօժանդակ աշխատակիցների որակավորման բարձրացման  համար անցկացվող «Համակարգչային հմտություններ-1»  որակավորման բարձրացման դասընթացը կազմակերպվում է 2 փուլով` ապրիլի 9-ից ապրիլի 26-ը ներառյալ և մայիսի 7-ից մայիսի 30-ը ներառյալ: Առաջին փուլի մասնակիցների թիվը` 9-ն էր, իսկ երկրորդ փուլինը` 10-ը:

Շնորհավորում ենք որակավորման բարձրացման դասընթացները հաջողությամբ անցած մասնակիցներին և մաղթում շարունակական հաջողություններ մասնագիտական ​​զարգացման գործում։

Previous Article
Next Article