Որակի ապահովման կենտրոն
Որակի ապահովման կենտրոն
Ղեկավար Խաչատրյան Աննա Սամվելի
հեռ. (+374.322) 4-18-54 կամ 4-18-55 (ներքին 153), Էլ հասցե՝ vorakvph@gmail.com
Լալայան Մանե Գագիկի— ՈԱԿ-ի կրթության որակի ապահովման աուդիտի պատասխանատու
Մելքոնյան Սոխակ Սամվելի— Մոնիտորինգի և վերլուծության մասնագետ
Մանուկյան Արուս Հովիկի – Մոնիտորինգի և վերլուծության մասնագետ
ՎՊՀ-ի ՈԱԿ-ի գործունեությունն ուղղված է համալսարանի որակի ապահովման համակարգի կատարելագործմանը, որակի ապահովման գործընթացների կառավարմանը, որակի մշակույթի տարածմանը և զարգացմանը:
Համալսարանի որակի ապահովման ներքին համակարգը նպաստում է հաստատության կառավարման, կրթական, գիտահետազոտական, կազմակերպական, դաստիարակչական գործընթացների շարունակական բարելավմանը:
Համալսարանի որակի կառավարման քաղաքականությունն իրականացվում է հաստատության տեսլականին, առաքելությանը և ռազմավարական նպատակներին, բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական տարածքում գործող չափանիշներին (ESG), չափորոշիչներին https://www.enqa.eu/, ներքին և արտաքին շահակիցների կարիքներին ու պահանջներին համապատասխան՝ ՀՀ ՈԱԱԿ-ի http://www.anqa.am/ կողմից երաշխավորվող ուղենիշների, կանոնակարգերի ու ընթացակարգերի հիման վրա:
ՈԱԿ-ը համակարգում է համալսարանի որակի ապահովման գործընթացները ՈԱ ֆակուլտետային աշխատախմբերի, համալսարանի ենթակառուցվածքների, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի և ուսանողների հետ համագործակցության արդյունքում: Ուսանողները ներգրավված են համալսարանի գործունեության գնահատման և որակի ապահովման գործընթացներում կրթական միջավայրի արդյունավետության ապահովման ու զարգացման համար:
Որակի ապահովման համակարգի և մշակույթի ձևավորմանն ուղղված քայլերը ՀՀ բուհերում ձեռնարկվել են Բոլոնյան գործընթացի մարտահրավերներին ընդառաջ։ Այդ մարտահրավերների ներքո ՎՊՄԻ գիտխորհրդի որոշմամբ 2009թ. ձևավորվեց որակի վերահսկման հանձնաժողով: Շահակիցների կարիքների վերհանման, ծագող խնդիրների լուծման և որակի ապահովման գործընթացի համակարգման, համալսարանում համապատասխան քաղաքականության հստակեցման և մշակույթի ձևավորման նպատակով 2010 թ. ուսումնագիտական գծով պրոռեկտորի ենթակայությամբ հիմնվեց ինքնուրույն ստորաբաժանում՝ Կրթության որակի ապահովման կենտրոն (ԿՈԱԿ):
2011-12 թթ. ԿՈԱԿ-ի կողմից իրականացվեց Բարձրագույն և հետբուհական հաստատություններում կառավարման գործունեության թափանցիկության և հաշվետվողականության համակարգի դրամաշնորհային ծրագիր, որի արդյունքում ԿՈԱԿ-ը որպես կառուցվածքային ստորաբաժանում, դարձավ անկախ սեկտոր և ողղակիորեն հաշվետու համալսարանի ռեկտորին:
2011-2013 թթ. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ԿՈԱԿ-ն իրականացրեց «Որակի ապահովման ներբուհական համակարգի ստեղծում և ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում կենտրոնը համալրվեց համապատասխան տեխնիկական միջոցներով, համակարգչային ծրագրերով, անհրաժեշտ գրականությամբ և գույքով:
Ինստիտուտի ռազմավարական ծրագրի կատարման քայլերի վերլուծության արդյունքում 2013 թ. սեպտեմբերին ԿՈԱԿ-ի առջև դրվեցին նոր խնդիրներ և այն վերանվանվեց որակի ապահովման կենտրոն (ՈԱԿ), այդպիսով նախադրյալներ և հնարավորություններ ստեղծելով ոլորտի համալիր գործունեության, որակի ապահովման քաղաքականության, ընթացակարգերի մշակման և իրականացման գործընթացների համակարգման համար:
Հարգելի դասախոսներ,
Խնդրում ենք անցնել հղումներով և մասնակցել հարցումներին։
Հարգելի ուսանողներ,
Խնդրում ենք անցնել հղումներով և մասնակցել հարցումներին։
Գործատուների՝ ՎՊՀ կրթությունից բավարարվածության վերլուծություն
Շրջանավարտների՝ ՎՊՀ կրթությունից բավարարվածության վերլուծություն