ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ մեկ կիսամյակ ուսումնառելու Ռուսաստանի դաշնության Վոլգոգրադի պետական համալսարանում https://volsu.ru/ ։ Ուսումնառությունը գործընկեր բուհում կարող է իրականացվել ռուսերենով հետևյալ բնագավառներում․

  1. Տնտեսագիտություն և ֆինանսներ
  2. Կառավարում և տարածաշրջանային տնտեսագիտություն
  3. Բանասիրություն և միջմշակութային հաղորդակցում
  4. Մաթեմատիկա և ՏՏ
  5. Իրավունք
  6. Բնական գիտություններ
  7. Հասարակագիտություն
  8. Առաջնահերթ տեխնոլոգիաներ

«Հիմնարար և կիրառական լեզվաբանություն» և «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրարգրերն ամբողջությամբ իրականացվում են անգլերեն լեզվով։  

Տեղեկտվական թերթիկը հասանելի է այստեղ։

Ուսանողներից պահանջվող փաստաթղթերն են․

  1. Ակադեմիական տեղեկագիր
  2. Մոտիվացիոն նամակ (անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ կախված այն հանգամանքից, թե որ մասնագիտությամբ ուսումնառելու համար են դիմում)
  3. Ռուսերենի/անգլերենի իմացության մակարդակը հավաստող որևէ փաստաթուղթ։

Մանրամասների համար դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարություններ և համագործակցության բաժին (հեռ․՝ 41853, էլ․ հասցե՝ foreign@vsu.am

Շարժունությանը մասնակցելու դիմում-հայտերն ընդունվում են մինչև ս/թ մայիսի 15-ը։

Previous Article
Next Article