ՎՊՀ հենակետային վարժարանում հնչեց վերջին զանգը

                         ՎՊՀ հենակետային վարժարանում հնչեց վերջին զանգը

Հունիսի 4-ին Վանաձորի պետական համալսարանի Զորիկ Գևորգյանի անունը կրող հենակետային վարժարանում հնչեց դպրոցական կյանքի ավարտն ազդարարող վերջին զանգը: Վարժարանին հրաժեշտ էին տալիս ավարտական 6 դասարանի շուրջ 150 աշակերտներ: Միջոցառմանը ներկա էին ՎՊՀ ռեկտոր Ռ. Սահակյանը, վարժարանի տնօրինությունը, մանկավարժներ, հյուրեր, ծնողներ:

Միջոցառման սկզբում շրջանավարտներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՎՊՀ ռեկտոր Ռ. Սահակյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին իրենց կյանքի նշանավոր օրվա առթիվ և մաղթելով նոր ձեռքբերումներ իրենց հետագա կյանքում: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև վարժարանի տնօրեն Ս. Աղաջանյանը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություններ առաջիկա քննաշրջանում:

Միջոցառման ժամանակ շրջանավարտները հանդես եկան երաժշտական և պարային համարներով և իրենց երախտիքի խոսքն ուղղեցին սիրելի ուսուցիչներին՝ ստացած գիտելիքների, հոգատար վերաբերմունքի ու ծնողական սիրո համար:

Վերջին զանգը հնչեցնելու պատիվն այս տարի հանձն առավ վարժարանի տնօրեն Ս. Աղաջանյանը: Միջոցառման ավարտին շրջանավարտներն աղավնիներ բաց թողեցին՝ ի նշան խաղաղության: 

Previous Article
Next Article