Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը

Վանաձորի պետական համալսարանը օգոստոսի 10-ից 26-ը կիրականացնի հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: Առարկայական ցանկում ներառված են տասներեք մասնագիտություններ.

  1. «Հայոց լեզու և գրականություն»
  2. «Անգլերեն»
  3. «Ռուսաց լեզու»
  4. «Մաթեմատիկա»
  5. «Ֆիզիկա»
  6. «Կենսաբանություն»
  7. «Քիմիա»
  8. «Ֆիզիկական կուլտուրա»
  9. «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (դասվարություն)»
  10. «Պատմություն»
  11. «Հասարակագիտություն»
  12. «Տեխնոլոգիա»
  13. «Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ)»

Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են տարածաշրջանի և Վանաձորի պետական համալասարանի լավագույն մասնագետների կողմից, ովքեր տարբեր ծրագրերով վերապատրաստվել են արտերկրում և այժմ պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել ձեզ:

Դասընթացները կընդմիջվեն բուհի կողմից կազմակերպվող սուրճի ընդմիջումներով:

Հեռավոր բնակավայրերից եկած մասնակիցներին կտրամադրվի ճանապարհածախսի մասնակի փոխհատուցում:

Վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլի  հայտագրումը շարունակվում է մինչև օգոստոսի 9-ը ներառյալ:

Դասընթացի վերջին՝ 3-րդ փուլը, կկայանա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Հարցերի դեպքում՝ զանգահարել 077- 94 -63-87 հեռախոսահամարով:

Previous Article
Next Article