ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՅԱՇԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՅԱՇԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

ՎՊՀ և Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանների միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում մեկնարկել է հայտադիմումների ընդունումը Յաշի համալսարան բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողների և աշխատակիցների շարժունության համար https://www.uaic.ro/en/: Ուսանողների շարժունության մեկնարկը կլինի 2022-23 ուստարվա 1-ին կիսամյակում։ Անգլերենով դասավանդվող կրթական ծրագրերը և առարկաների ցանկը կարելի է գտնել հետևյալ հղումով․ https://www.uaic.ro/en/international/international-students/course-catalog-for-incoming-students/ ։

Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․

1․ Ակադեմիական տեղեկագիր

2․ Օտար լեզուների իմացությունը հավաստող փաստաթուղթ (ուսանողների համար կկազմակերպվի անգլերեն լեզվի թեստ, որի մասին կտեղեկացվի նախապես)

3․ Մոտիվացիոն նամակ

4․ Ինքնակենսագրություն (CV)

Ուսանողների հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ս/թ ապրիլի 8-ը ներառյալ։

Աշխատակիցների շարժունությունը ենթադրում է 5-օրյա վերապատրաստում համալսարանի տարբեր բաժիններում/ ֆակուլտետներում, որին կարող են դիմել թե վարչական, թե դասավանդող աշխատակիցները։ Վերապատրաստումը պետք է ավարտվի մինչև ս/թ հուլիսի 31-ը։ Դիմորդները հյուրընկալող համալսարանի համապատասխան բաժնից/ֆակուլտետից պետք է ներկայացնեն նախնական ընդունման նամակ (pre-acceptance letter)։

Աշխատակիցներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․

1․ Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ/վկայական (առնվազն B1 մակարդակ)

2․ Մոտիվացիոն նամակ

4․ Ինքնակենսագրություն (CV)

Աշխատակիցների հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 21-ը ներառյալ։

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (Հեռ․՝ +374 322 41853):

Previous Article
Next Article