«Սոցիալական ձեռներեցություն» թեմայով սեմինար՝ Վանաձորի պետական համալսարանում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում ապրիլի 25-ին տեղի ունեցավ սեմինար՝ «Սոցիալական ձեռներեցություն» թեմայով:
Սեմինարը վարեց «ՆորԱրար» կրթական ՀԿ-ի նախագահ Մհեր Դավթյանը: Ակտիվ մասնակցություն ունեցան «Ներգրավված քաղաքացի» լրացական դասընթացի մասնակիցները:
Համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Խաչատրյանի խոսքով՝ առաջիկայում կկազմակերպվեն սեմինարներ՝ այլ թեմաներով ևս: