Աշխատանքային այցով ՎՊՀ-ում էր ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը

Աշխատանքային այցով ՎՊՀ-ում էր ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լ. Գրիգորյանը Վանաձոր աշխատանքային այցը սկսեցին Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցից: Նրանք ՎՊՀ ռեկտոր Ռ. Սահակյանի հետ ներկա գտնվեցին դպրոցի 85-րդ հոբելյանական Վերջին զանգի հանդիսավոր արարողությանը:
Ողջունելով շրջանավարտներին՝ Կ. Թռչունյանը մաղթեց հաջողություններ նոր կյանքի ճանապարհին՝ վստահություն հայտնելով, որ աշակերտներից յուրաքանչյուրը կգտնի իր արժանի տեղը և պիտանի զավակ կլինի Հայրենիքի համար:
Աշխատանքային այցը շարունակվեց Վանաձորի պետական համալսարանում: Պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր:
Հյուրերը շրջայց կատարեցին համալսարանում, այցելեցին ինտերակտիվ լսարաններ և կենտրոններ, ներկա գտնվեցին բնագիտական լաբորատորիայի վերաբացմանը:
«Կենսաբանություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողները հյուրերին ներկայացրին կատարած մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքները, կիսվեցին մասնագիտական զարգացման հեռանկարներով:

Previous Article
Next Article