ՎՊՀ ուսանողների ցուցաբերած արդյունքները Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերում

ՎՊՀ ուսանողների ցուցաբերած արդյունքները Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերում

Հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 7-ը անցկացվեցին Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերը: Առաջնությանը մասնակցում էին 22 բարձրագույն ուսումնական հաստատությունների 1020 ուսանող-մարզիկներ: Ծրագրով նախատեսված 8 մարզաձևերից Վանաձորի պետական  համալսարանի մարզիկները իրենց ուժերն են չափել  6 մարզաձևերում:

 ՎՊՀ-ի թիմերը մրցել են հետևյալ մարզաձևերում և արժանացել պատվավոր մրցանակային տեղերի.

Աթլետիկական հնգամարտ. տղաների և աղջիկների հավաքական թիմերը գրավել են 3-րդ տեղը։ Անհատական առաջնությունում աղջիկներից 2019-2020 թթ «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության շրջանավարտ Էլլադա Ալավերդյանը գրավել է 2-րդ տեղը:

Բազկամարտ. տղաների անհատական առաջնությունում 2-րդ տեղը գրավել է «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արտակ Աբրահամյանը, աղջիկների անհատական առաջնությունում 2-րդ տեղը գրավել է «Կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Վարդումյանը:

Ուժային եռամարտ. տղաների անհատական առաջնությունում 1-ին տեղ է գրավել «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության հեռակա 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ  Սոլոյանը՝ սահմանելով աշխարհի ուսանողական խաղերի ռեկորդ։  2-րդ տեղ  է գրավել նույն կուրսի ուսանող Արա Սարգսյանը։ Աղջիկների անհատական առաջնությունում 3-րդ տեղ է գրավել «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Հայրապետյանը:

Ամփոփելով մրցաշարի արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը,  շնորհակալագրերով պարգևատրեց 8 բարձրագույն ուսումանական հաստատություններին Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերին լավագույնս մասնակցելու համար։

Շնորհակալագրի արժանացավ նաև Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը:

Previous Article
Next Article