ԲԱԿԱԼԱՎՐԻ  ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում  Վանաձորի պետական համալսարանի և Սևիլիայի համալսարանի  միջև կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսվում է շարժունության հնարավորություն     բակալավրիատի  և  մագիստրատուրայի ուսանողների համար:

Շարժունության տևողությունը 5 ամիս է /2024-2025 ուստարվա առաջին կիսամյակ/։ 

Հետաքրքրված դիմորդներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել անգլերենով դասավանդվող դասընթացների համատեղելիությունը մայր բուհում իրենց անցնելիք առարկաների հետ։

Պահանջվող փաստաթղթեր

  1. Ակադեմիական տեղեկագիր.  (ՄՈԳ-ի անցողիկ շեմը՝ 85 միավոր, համարվում է մրցութային ցուցանիշ)։
  2. Օտար լեզվի (անգլերենիմացություն. Վանաձորի պետական համալսարանի կողմից հավաստող փաստաթուղթ/վկայական (B2 մակարդակ):  Օտար լեզվի իմացության փաստաթուղթը կտրամադրվի ՎՊՀ-ի թեկնածուների կողմից լեզվի թեստ հանձնելուց հետո (միջազգային ճանաչում ունեցող վկայական ներկայացնելու դեպքում դիմորդն ազատվում է ՎՊՀ-ում թեստ հանձնելուց)։ Թեստը կգնահատվի առավելագույնը 100 միավոր (անցողիկ շեմը B2 մակարդակի համար ՝70 միավոր)։ TOEFL  և  IELTS միջազգային վկայականներ ներկայացնող դիմորդների անցողիկ շեմը B2  մակարդակի  համար հետևյալն է TOEFL՝ 79 միավոր,  IELTS ՝ 6,5 միավոր:
  3. Օտար լեզվի (իսպաներեն) իմացություն (ընդունող ԲՈՒՀ-ի պահանջ)։  
  4. Մոտիվացիոն նամակ ՝ գնահատվում է ընտրող հանձնաժողովի կողմից  (չի համարվում մրցութային ցուցանիշ, եթե դա չի պահանջվում հյուրընկալող բուհի կողմից)։
  5. Ինքնակենսագրություն/CV (չի համարվում մրցութային ցուցանիշ):
  6. Համապատասխան տեղեկանք՝ հաշմանդամություն ունենալու դեպքում։

Սևիլիայի համալսարանի համապատասխան բաժիններին կարելի է ծանոթանալ   այստեղ  https://www.us.es/

https://www.us.es/vivir-la-us/centros-y-departamentos,

https://www.us.es/estudiar/que-estudiar

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի  հունիսի 21-ը, ժամը՝1745 -ը ։

Օտար լեզվի իմացության թեստի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի մասնակիցներին՝ դիմումների ընդունումից հետո։

Թեկնածուների հետ անցկացվելու է նաև հարցազրույց։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (Հեռ․՝ +374 322 41):

Previous Article
Next Article