Համագործակցության պայմանագիր՝ Վանաձորի պետական համալսարանի և ReGo Insurance ապահովագրական ընկերության միջև

Համագործակցության  պայմանագիր՝ Վանաձորի պետական համալսարանի և ReGo Insurance ապահովագրական ընկերության միջև

Նոյեմբերի 17-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart caffé-ում հյուրընկալվեցին ReGo Insurance ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանի և Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Ռուստամ Սահակյանն իր խոսքում կարևորեց ուսանող-աշխատաշուկա գործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով հյուրերին:

Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը համալսարանի ուսանողներին ներկայացրեց համագործակցության շրջանակներում  ակնկալվող հնարավորությունները, այդ թվում գիտելիքների և փորձի փոխանակում, պրակտիկայի հնարավորություն, ընկերության կադրերի համալրում՝ համալսարանի շրջանավարտների միջոցով:

Ընկերության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները սահիկաշարի միջոցով ներկայացրին ReGo Insurance-ի գործունեությունը, կարգախոսը, մատուցվող ծառայությունների փաթեթը՝ որպես լավ աշխատանքի գլխավոր երաշխիք առանձնացնելով հաճախորդների վստահությունը:

Previous Article
Next Article