Հետաքրքրաշարժ փորձեր աշակերտների համար
2022թ. մայիսի 12-ին համալսարանում հյուրընկալվել էին Վանաձորի №8 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները:
Բուհ-դպրոց կապի շրջանակներում աշակերտներին հնարավորություն էր ընձեռվել գործնականում կիրառել տեսական գիտելիքները և ամրապնդել դրանք:
Աշակերտներին ողջունեց «Քիմիա և կենսաբանություն» ամբիոնի վարիչ ք.գ.թ., դոցենտ Արմինե Ղազարյանը և հորդորեց հետաքրքրություններ դրսևորել բնագիտական առարկաների ուղղությամբ:
Կենսաբանության լաբորատորիայում ամբիոնի դասախոսներ՝ կ.գ.թ., դոցենտ Գայանե Սահակյանը և կ.գ.թ., դոցենտ Շուշան Քառյանը: Աշակերտներն ուսումնասիրեցին «Էլոդեա բույսի» բջիջները, պատրաստի տարբեր պրեպարատներ, ակտիվորեն մասնակցեցին արյան խմբերի որոշման փորձին:
Քիմիայի լաբորատորիայում ամբիոնի դասախոս Անժելա Հովսեփյանը ցուցադրեց մի շարք հետաքրքրաշարժ փորձեր՝ ջրածնի ստացում, քրոմի օքսիդի ստացման ռեակցիա, փոխանակման ռեակցիաներ, աղերի հիդրոլիզ, «քիմիական ժամացույց»:
Կենսաբանության ուսուցչուհի Անուշ Շեկոյանը, մեթոդիստ Նառա Պողոսյանը և դասղեկ Մարիա Սարդարյանը շնորհակալություն հայտնեցին պրոֆեսորադասախոսական անձնակազմին և նշեցին, որ այսօրինակ կապերը լավ առիթ են ոչ միայն խորացնելու ուսումնասիրվող թեմայի շուրջ ունեցած գիտելիքները, այլև հստակ կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում: