Ավանդույթի համաձայն Վանաձորի պետական համալսարանում նշվեց π թվի օրը

Ավանդույթի համաձայն Վանաձորի պետական համալսարանում նշվեց π թվի օրը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ համալսարանում նշվեց π թվի օրը: Այս տոնը 1987 թվականին առաջարկել է ֆիզիկոս Լարի Շոուն, ով նկատել է, որ ամսաթվերի գրման ամերիկյան համակարգում (ամիս/օր) ամսաթիվը՝ մարտի 14-ը, 3/14 է, իսկ ժամը՝ 1:59:26-ը, համընկնում է π թվի առաջին թվանշանների հետ (3,1415926…):

Նշենք նաև, որ այս նույն օրը ծնվել է հարաբերականության տեսության հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնը:

Բազմաթիվ հետաքրքիր փաստեր և օրինաչափություններ կան է π թվի հետ կապված: Ահա դրանցից մի քանիսը.  

  1. Պի (π) թիվը ամենահայտնի և ամենախորհրդավոր մաթեմատիկական հաստատունն է, որը արտահայտում է շրջանագծի հարաբերությունը շրջանի տրամագծին:
  2. Այն օգտագործում են համաշխարհային վիճակագրության, եղանակի կանխագուշակման և այնտեղ, որտեղ պահանջվում է մեծ հաշվարկային հզորություն:
  3. Այն երբեք չի կրկնվում և երբեք չի վերջանում, եթե այն գրված է տասնորդական տեսքով:
  4. Հետաքրքիր է, որ հանրահայտ Քեոփսի բուրգը պի թվի «մարմնացումն է», քանի որ նրա բարձրության հարաբերակցությունը հիմքի պարագծին տալիս է π թիվը:

Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները շրջեցին համալսարանի տարբեր ստորաբաժանումներում, ներկայացրին π թվի առանձնահատկությունները, շնորհավորեցին համալսարանի աշխատակիցներին, փոխադարձաբար ստացան շնորհավորանքներ, ինչպես նաև մատուցեցին օրվա խորհուրդը կրող թխվածքաբլիթներ:

Previous Article
Next Article