Պարգևատրվեցին առարկայական օլիմպիադաների հաղթողները  

Մայիսի 22-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում  հնչեցին ՀՀ և ՎՊՀ օրհներգերը՝ ազդարարելով համալսարանում կազմակերպված առարկայական օլիմպիադաների հաղթողների պարգևատրման արարողության մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ և ծնողներ: Ներկաներին երաժշտական կատարմամբ ողջունեց համալսարանի ուսանող Կարինե Մարիկյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Ռեկտորն իր խոսքում նշեց, որ առարկայական օլիմպիադաներին մասնակցել են 388 աշակերտներ՝ Վանաձորի և Լոռու մարզի դպրոցներից: Այս ցուցանիշը և միջոցառումն առհասարակ նպաստում են բուհ-դպրոց կապի ամրապնդմանը և, իհարկե, աշակերտների գիտելիքների ստուգման կարևորագույն հարթակ են հանդիսանում: 

2024թ-ի առարկայական օլիմպիադաների հաղթողներին 1-ին կարգի դիպլոմները շնորհեց համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներ, ինչպես նաև շնորհակալագրեր հանձնեցին առարկայական օլիմպիադաների հանձնաժողովների նախագահները կամ անդամները:

Previous Article
Next Article