Պարգևատրման արարողություն՝ Վանաձորի պետական համալսարանում

Պարգևատրման արարողություն՝ Վանաձորի պետական համալսարանում

Մայիսի 23-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճը կրկին մարդաշատ էր:  ՀՀ և ՎՊՀ օրհներգերը հնչեցնելուց հետո ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը:

Ռեկտորը նշեց, որ համալսարանում կազմակերպվող միջոցառումներին մարզի տարբեր դպրոցներից աշակերտների մասնակցության թիվը գնալով ավելի է մեծանում, ինչը ողջունելի է:

Միջոցառմանը երաժշտական կատարումով հանդես եկավ համալսարանի ուսանող Մանյա Վարդանյանը: Ելույթին հաջորդեց պարգևատրման արարողությունը:

2023թ-ի առարկայական օլիմպիադաների հաղթողներին 1-ին կարգի դիպլոմները շնորհեց համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Մրցանակները հանձնեցին առարկայական օլիմպիադաների հանձնաժողովների նախագահները և անդամները:

Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին նաև Հովհաննես Թումանյանի մահվան 100-ամյա տարելիցին նվիրված ասմունքի մրցույթի մրցանակային տեղեր գրաված և տպավորիչ  ելույթների համար շնորհակալագրերի արժանացած մասնակիցները:

Previous Article
Next Article