Ամփոփվել են «Ուսանողական գարուն-2023» փառատոնի արդյունքները

Ամփոփվել են «Ուսանողական գարուն-2023» փառատոնի արդյունքները

Մայիսի 7-ին «Մարսել» ռեստորանային համալիրի դահլիճում ազդարարվեց «Ուսանողական գարուն-2023» փառատոնի փակման արարողությունը: Փակման հանդիսությանը ելույթ ունեցավ Վանաձորի պետական համալսարանի «Ադելաս» պարային համույթը, ջութակահարուհի Վիկտորիա Շահինյանի նվագակցության ներքո:

Նշենք, որ այս տարի փառատոնի մասնակիցները բաժանվել են մասնագիտական և սիրողական խմբերի: Գնահատումը կատարվել է առանձին: Սահմանվել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակներ, խրախուսական պատվոգրեր:

Արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ, կոմպոզիտոր Հայկուհի Հակոբյանը շնորհակալագրեր հանձնեց՝ փառատոնին մասնակցություն ցուցաբերելու համար:

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը շնորհակալագրեր հանձնեց համալսարանի աշխատակիցներին ու այն անձանց, ովքեր աջակցել են փառատոնի իրականացման աշխատանքներին:

Դափնեկրի կոչմանն արժանացած մասնակիցներին շնորհավորագրերը հանձնեց դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը:

Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին պատվոգրեր հանձնեց մշակութաբան և երգահան Գագիկ Աղաբաբյանը:

Ժամանակն է իմանալու,թե ովքեր են իրենց հետ տանելու այս գեղեցիկ գավաթները, իսկ դա նշանակում է, որ հանձնելու ենք «Ուսանողական գարուն-2023» ամենամյա փառատոնին առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներն արժանացան ինչպես  պատվոգրերի, այնպես էլ իրենց հետ տարան փառատոնի գավաթները: Հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր    Ռուստամ Սահակյանի կողմից:

Փառատոնի գալա-համերգին լավագույնը ճանաչված անհատ կատարողները և համույթները հանդես եկան գեղարվեստական կատարումներով:

Previous Article
Next Article