Ներառական կրթության փաստահենք ընկալումը և իրավական կարգավորումները

Ներառական կրթության փաստահենք ընկալումը և իրավական կարգավորումները

Ինչպես արդեն տղեկացրել էինք, Վանաձորի պետական համալսարանում մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացները։

Դասընթացը ներառում է օրենսդրական, մանկավարժական, ներառական կրթությանը վերաբերող բաղադրիչներ։ Ներառական կրթության թեման վարեց դասընթացավար Տաթևիկ Մարտիրոսյանը։ Նա պատմեց տարբեր երկրներում ընդունված ներառական կրթության առանձնահատկությունների մասին, ներկայացրեց ներառական կրթության կարևորությունը մարդու/երեխայի իրավունքների տեսանկյունից և ՀՀ-ում ներառական կրթության անցման օրենսդրական հիմքերը։

Դասընթացը զուգակցվեց թիմային և գործնական աշխատանքներով, որոնք էլ ավելի ամրապնդեցին ստացված գիտելիքները։

Previous Article
Next Article