Գիտխորհրդի նիստ

Գիտխորհրդի նիստ

     Վանաձորի պետական համալսարանի գիտական խորհրդի՝ մայիսի 26-ի նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ՝ օրակարգային որոշակի փոփոխություններով:

Համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ Ա.Ղազարյանը զեկուցեց ՄԿԾ-ների վերջնարդյունքների՝ աշխատաշուկայի պահանջների համապատասխանության մասին: Զեկույցն ընդունվեց ի գիտություն:

«ՎՊՀ գիտական տեղեկագիր»  պարբերականի հրատարակման  վերաբերյալ լսեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյանի ելույթը: Առաջարկեցին Պրակները երաշխավորել հրատարակման:

Անձնակազմի գնահատման նոր մեխանիզմների հաստատման և ներդրման մասին զեկուցեց ՄՌԿ բաժնի պետ  Հ. Ղարաքեշիշյանը՝ խոսելով համալսարանի գիտական խորհրդի 2021-2022 ուստարվա աշխատանքային պլանով հաստատված՝ ՄՌԿ բաժնի անմիջական մասնակցությամբ համալսարանում կատարված աշխատանքներից: Զեկուցումը ընդունվեց գիտխորհրդի կողմից:

      Վանդոս Ղարագյոզյանի  և Հմայակ Ղարագյոզյանի «Ծանրամարտ. Օլիմպիադայից օլիմպիադա Ռիո-դե-ժանեյրո-Տոկիո (2016-2021թթ.)» տեղեկագիրքը երաշխավորվեց տպագրության:

    ՎՊՀ Ուխ նախագահ Վ.Հակոբյանը զեկուցեց ուսանողների կարիքների մասին, որոնք հիմնված էին կատարված ուսումնասիրությունների ու հարցումների վրա, իսկ ՈՒԳԸ նախագահ Տ. Օհանյանը քննարկման  ներկայացրեց ՈՒԳԸ 2022-2023թթ. աշխատանքային պլանը: Զեկույցներն ընդունվեցին ի գիտություն:

     Կարգերի և կանոնակարգերի փոփոխությունները գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց իրավաբան Մ.Սիմոնյանը:  Այսպիսով՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի շարժունության կանոնակարգը,  բակալավրի և մագիստրոսի  կրթական ծրագրերով սովորող ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման  և գիտական տեղեկագրի հրատարակման կանոնակարգերը  հաստատվեցին, իսկ մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության կարգը չհաստատվեց:

Previous Article
Next Article