Նախապատրաստական դասընթացներ
Նախապատրաստական դասընթացներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը, 2022-2023 ուստարվա ընդունելության քննությունների փոփոխություններով պայմանավորված, ՎՊՀ-ի դիմորդների համար 2022թ. փետրվար-մայիս ամիսներին նշված առարկաներից կազմակերպում է նախապատրաստական անվճար դասընթացներ հետևյալ մասնագիտությունների համար.
Հ/հ | Մասնագիտություն | Առարկա |
1. | «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության դիմորդների համար | «Մարդակազմություն և ֆիզիոլոգիա» |
2. | «Կենսաբանություն» մասնագիտության դիմորդների համար | «Քիմիա» |
3. | «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտությունների դիմորդների համար | «Մաթեմատիկա» |
4. | «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Սոցիալական մանկավարժություն», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Սերվիս» մասնագիտությունների դիմորդների համար | «Օտար լեզու» (անգլերեն կամ ռուսերեն ) |
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ-ի «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին ներկայացնել անձնագրի պատճենը և լրացնել դիմում–հայտը:
Դասընթացները նախատեսվում են 12-րդ դասարանի աշակերտների համար:
Դիմումների ընդունելությունը` մինչև ս. թ. հունվարի 31-ը:
Դասընթացների սկիզբը` 2022 թ. փետրվարի 1-ից:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին։
Հեռ.` (0322) 4-18-53, (098) 09 07 22։
Հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36։
Էլեկտրոնային հասցե` info@vsu.am:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը կազմակերպում է յուրաքանչյուր ուս. տարվա ընդունելության քննությունների նախապատրաստական դասընթացներ:
Դասընթացները կազմակերպվում են 8 ամիս տևողությամբ, շաբաթական երկու անգամ հետևյալ առարկաներից.
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին
ԱՅՑԵԼԵՔ ՄԵԶ
ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 36
Զանգահարեք մեզ
Կապվեք մեզ հետ
foreign@vsu.am