Նախապատրաստական անվճար դասընթացներ

Նախապատրաստական անվճար դասընթացներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը,   2022-2023 ուստարվա ընդունելության քննությունների փոփոխություններով պայմանավորված, ՎՊՀ-ի դիմորդների համար 2022թ. փետրվար-մայիս ամիսներին  նշված  առարկաներից կազմակերպում է նախապատրաստական անվճար դասընթացներ հետևյալ  մասնագիտությունների համար.

ՄասնագիտությունԱռարկա
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության դիմորդների համար«Մարդակազմություն և ֆիզիոլոգիա»
«Կենսաբանություն» մասնագիտության դիմորդների համար«Քիմիա»
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»,  «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտությունների դիմորդների համար«Մաթեմատիկա»
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Սոցիալական մանկավարժություն», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Սերվիս» մասնագիտությունների դիմորդների համար«Օտար լեզու» (անգլերեն կամ ռուսերեն )

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ-ի «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին ներկայացնել անձնագրի պատճենը և լրացնել դիմում–հայտը:         

Դասընթացները նախատեսվում են 12-րդ դասարանի աշակերտների  համար:

Դիմումների ընդունելությունը` մինչև ս. թ. հունվարի 31-ը:

Դասընթացների սկիզբը` 2022 թ. փետրվարի 1-ից:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին։

Հեռ.` (0322) 4-18-53, (098) 09 07 22։

Հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36։

Էլեկտրոնային հասցե` info@vsu.am:

Previous Article
Next Article