Ս.թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Էրազմուս+ ազգային գրասենյակն իրականացրեց Էրազմուս+Armdoct
Ս.թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Էրազմուս+ ազգային գրասենյակն իրականացրեց Էրազմուս+Armdoct
կարողությունների զարգացման ծրագրի առցանց մշտադիտարկում: Մշտադիտարկման նպատակն էր ուսումնասիրել ծրագրի իրականացման ընթացքը, անդրադառնալ հաջողություններին, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19 համաճարակով և պատերազմական դրությամբ պայմանավորված դժվարություններին և վերջիններիս հաղթահարման առավել արդյունավետ ու նպատակային հնարավորություններին:Հանդիպման ընթացքում ծրագրի հայաստանյան համակարգող Եվրասիայի միջազգային համալասարանի ու 10 գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները խոսեցին աշխատանքային փաթեթների կատարողականի, դոկտորական կրթության քաղաքականության և իրավական դաշտի մշակման, անցկացված առցանց վերապատրաստաումների և հանդիպումների արդյունքների մասին:Հանդիպումների վերջում գրասենյակի աշխատակիցները ներկայացրին մշտադիտարկման և գնահատման արդյունքում ձևավորված նակատառումներն ու առաջարկները: