Հարգելի ՛  գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրազմուս + Հիմնական գործողություն 2, ԿԶԲԿ «ՄՈԼԴՈՎԱՅԻ  և  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆՈՐԱԿԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ»  (MEDIA) նախագծի շրջանակներում  2024 թ. հունիսից կազմակերպվելու են  մեդիա գրագիտությանը նվիրված  դասընթացներ, որոնք հասանելի կլինեն առցանց:

Դասընթացները նախատեսված են բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավանդող աշխատակիցների համար:

Ստորև ներկայացված է դասընթացների ցանկը.

ԴասընթացԴասընթացի մեկնարկը
Թվային մեդիայի  և կոնտենտի ստեղծումՀունիսի 5-ից
Թվային մարքեթինգ                                             Հունիսի 12-ից
Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)Հունիսի 19-ից
Քոփիռայթինգ (Copywriting)Հունիսի 26-ից

Բոլոր դասընթացները հասանելի կլինեն մինչև սեպտեմբերի 16-ը, ինչը թույլ կտա ունկնդիրներին ավարտել դասընթացը իրենց իսկ հարմար ժամանակահատվածում:

Աշխատանքային լեզուն՝ անգլերեն:

Մասնակցության հայտ ներկայացնելու  համար դիմել նախագծի տեղական համակարգող՝ բնական գիտությունների  ֆակուլտետի դեկան  Հերմինե Գրիգորյանին:

Դիմելու վերջնաժամկետը՝  2024 թ. հունիսի 4-ը:

 Դասընթացին վերաբերող շնորհանդեսին կարող եք ծանոթանալ այստեղ

Previous Article
Next Article