ՎՊՀ աշխատակիցների այցը Մարիբորի համալսարան

ՎՊՀ աշխատակիցների այցը Մարիբորի համալսարան

ERASMUS+ (Ժան Մոնե գործողություններ)  ծրագրի PROMՕEU – Promotion of European Studies in Armenia- (Եվրոպական ուսումնասիրությունների խթանում) նախագծի իրականացվող գործողությունների շրջանակներում Վանաձորի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը և Օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը 2022 թ. հոկտեմբերի 24-ից 28-ը աշխատանքային այց են կատարել Սլովենիայի Մարիբորի համալսարան:

PROMՕEU նախագծի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ԵՄ-ի հետ կապված ուսումնասիրությունների իմացությանն և իրազեկմանը, համապատասխան կադրերի կրթությանն ու վերապատրաստմանը:

Հայաստանյան բուհերի ներկայացուցիչներին ողջունեցին Մարիբորի համալսարանի ռեկտոր Զդրավկո Կաչիչը, ծրագրի ղեկավար պրոֆեսոր Սիլվո Դևետակը: Համաձայն օրակարգի՝ ծրագրի անդամ հայաստանյան բուհերի ներկայացուցիչները ծանոթացան Մարիբորի համալսարանի գործունեությանը, առաջատար փորձին, միջազգային ծրագրերին, գրադարանային համակարգին: Լ. Վարդանյանը  և Մ. Բրուտյանը հանդիպումներ ունեցան Արվեստի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ, որի շրջանակներում քննարկվեցին հետագա բոլոր համագործակցային հնարավորությունները: Մարիբորի համալսարանն իր պատրսատակամությունը հայտնեց անձնակազմի և ուսանողների կրեդիտների միջազգային շարժունության, ինչպես նաև համատեղ գիտական ուսումնասիրությունների իրականացման ուղղությամբ:

Այցի շրջանակներում կազմակերպվել էր քննարկում Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Մ. Բրուտյանը սլովենացի գործընկերներին ներկայացրեց Արցախյան հիմնահարցը:

Քննարկվեցին նաև ծրագրի հետագա գործողությունները՝ ուսանողական էսսեների մրցույթի անցկացում, խմբագրում, տպագրություն, Մարիբորի համալսարանի դասախոսների կողմից Հայաստանի գործընկեր բուհերի դասախոսների և ուսանողների համար առցանց դասախոսությունների անցկացում,  ուսանողական ամառային դպրոցի իրականացում, ծրագրի ամփոփիչ համաժողովի կազմակերպում:

Previous Article
Next Article