«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Լրագրողի»-ի՝ թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հայտերի ընդունում

Կազմակերպություն — «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
Պաշտոնի անվանում — «Լրագրող»
Աշխատանքի վայր — ք․Վանաձոր, Տիգրան Մեծի 36
Աշխատանքային պայմանագրի տեսակը— որոշակի ժամկետով (մինչև հիմնական աշխատողի վերադարձը)

Աշխատաժամանակ — լրիվ (1 դրույք)
Աշխատավարձ — 120.000 հաշվարկային (հիմնական) (մեկ հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ (ներառյալ հարկեր և սոց. վճար)
Դիմելու վերջնաժամկետ — 29. 05. 2024 թ.-ը ներառյալ
Աշխատանքի նկարագիր

«Լրագրողը»-ը՝

-օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատրաստում է Համալսարանի` տեղեկատվության ենթակա նյութերը և ներկայացնում անմիջական ղեկավարին,

-ապահովում է Համալսարանի տեղեկատվական ներկայությունը ԶԼՄ-ներում,

-պատրաստում է Համալսարանի գործունեությանը վերաբերող հաղորդագրություններ, տեղեկատվական նյութեր, հոդվածներ, գովազդային հոլովակներ, տեսաֆիլմեր, մամուլի հաղորդագրություններ,  կազմակերպում դրանց տեղադրումը և հեռարձակումը ԶԼՄ-ներով,

-ապահովում է նիստերի առցանց հեռարձակումը,

-մասնակցում է տեղեկատվական բնույթի թողարկումների,

-ստեղծում և պահպանում է կապեր` լրատվական-հանրության, ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև,

-կազմակերպում և անցկացնում է մամուլի ասուլիսներ, ճեպազրույցներ, կլոր սեղաններ և հանդիպումներ, իրականացնում պաշտոնական պատվիրակության տեղեկատվական ուղեկցությունը,

-Համալսարանի մասին տեղեկատվական նյութեր, ամբողջական և հատուկ ծրագրեր պատրաստելիս՝ ԶԼՄ-ներին ցուցաբերում է կազմակերպչական և մեթոդական օգնություն, նրանց հետ վարում է բանակցություններ,

-վերահսկում և իրականացնում է Համալսարանի մասին ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի օպերատիվ հավաքագրում և կատարում վերլուծություն,

-պատրաստում է նյութեր Համալսարանի կայքի «Նորություններ» և «Տեսանյութեր» բաժինների համար,

-կայքում ստեղծում է արխիվ` Համալսարանի մասին ԶԼՄ-ների թողարկումների, հրապարակումների վերաբերյալ,

-իր լիազորությունների սահմաններում համագործակցում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների, պետական և հասարակական հաստատությունների, կազմակերպությունների հետ,

-կատարում է առաջարկություններ` Համալսարանի տեղեկատվության  արդյունավետության բարձրացման համար,

-մեկնում է ծառայողական գործուղումների` ԶԼՄ-ներում տեղեկատվական նյութերի թողարկման, ինչպես նաև փորձի փոխանակման և որակավորման բարձրացման համար,

-պատասխանատու է կայքում և սոցիալական ցանցերում Համալսարանի գործունեության թափանցիկության ապահովման համար:


Բազային մասնագիտության ոլորտը և աշխատանքային ստաժի պահանջի վերաբերյալ տեղեկատվություն
Բարձրագույն կրթություն առանց աշխատանքային ստաժի կամ միջին մասնագիտական կրթություն` համապատասխան վերապատրաստմամբ կամ կրճատ ցիկլով (կրճատ բակալավրի ցիկլ)  բարձրագույն կրթություն և առնվազն մեկ տարվա հատուկ աշխատանքային ստաժ (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, 20.1-րդ հոդված 2-րդ կետ)։
 
Պահանջվող փաստաթղթեր
-դիմում՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով,
-ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
-բարձրագույն կրթությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը,
-առնվազն մեկ տարվա նմանատիպ աշխատանքի փորձը հաստատող փաստաթուղթ,
-3×4 (սմ) չափի երկու լուսանկար,
-ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, լեզուների (անգլերենի և ռուսերենի) իմացության,
-աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Դիմելու կարգը և ժամանակացույցը
-Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2024թ.-ի մայիսի 14-ից, 2024 թ-ի մայիսի 29-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 08։45-17։45 ժամանակահատվածում, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք, Ընդհանուր բաժին)։
-Փաստաթղթերի պատճեներն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք, պատճեների հետ համեմատվելուց հետո, տեղում կվերադարձվեն հայտատուին:
 -Հավակնորդների հետ տեղի կունենա հարցազրույց 2024 թ. մայիսի 30-ին՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք)։


— Արդյունքները կհրապարակվեն 2024 թվականի մայիսի  31-ին:


Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի ընդունվում։ Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՎՊՀ հիմնադրամի «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնից։

Վերոհիշյալ հայտարարության հետ կապված հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. +374 (0322) 41853 

Previous Article
Next Article