Վանաձորի պետական համալսարանում ավարտվել է MEDIA նախագծի շրջանակում անց կացվող “Learning analytics” դասընթացը

Վանաձորի պետական համալսարանում ավարտվել է MEDIA նախագծի շրջանակում անց կացվող “Learning analytics” դասընթացը

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում ավարտվելէ MEDIA նախագծի շրջանակում անց կացվող Էրազմուս + Հիմնական գործողություն 2, ԿԶԲԿ «Մոլդովայի և Հայաստանի բուհերում առցանց կրթության որակի ամրապնդումը» (MEDIA) նախագծի շրջանակում ընթացիկ տարվա փետրվարի 2-ից մեկնարկել է դասավանդողների “Learning analytics”/ «Ուսուցման վերլուծություն» դասընթացը, որը կազմակերպել է Ֆինլանդիայի Լապենրանտայի տեխնոլոգիական համալսարանը՝ Moodle հարթակում:

Վանաձորի պետական համալսարանից դասընթացին մասնակցում են 16 դասախոսներ: Դասընթացի ավարտը մայիսի 3-ին էր. բոլոր մասնակիցները ներկայացնելու են ավարտական նախագիծ: Դասընթացն ամբողջությամբ ավարտած մասնակիցներին տրվելու են համապատասխան վկայականներ:

Դասընթացը ներառում էր մաթեմատիկական վիճակագրության կուրսը, տվյալների վերլուծությունը, հաշվետվություններy Moodle-ում, սեմանտիկ և սոցիալական ցանցերի վերլուծությունը:

Դասընթացի արդյունքում ձեռք բերված տեսական և գործնական գիտելիքները կկիրառվեն MEDIA նախագծի շրջանակում իրականացվող առցանց դասընթացների վերլուծությունների ժամանակ:

Previous Article
Next Article