Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն
Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն
Ղեկավար Նազարյան Վաղինակ Ռոբերտի՝ մ.գ.թ., դոցենտ
հեռ. (+374.322) 4-18-53
Գնել Տիգրանյան Արտեմի — Վերապատրաստման աշխատանքների համակարգող մասնագետ
Տաթևիկ Տոնոյան Սերյոժայի — Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի մասնագետ
Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնը ծրագրում, պլանավորում, կազմակերպում, կատարում, վերլուծում և հսկում է Համալսարանի կրթական բարեփոխումների և վերապատրաստման տիրույթում իրականացվող աշխատանքները:
Կենտրոնի գործառույթներն են.
- Բոլոնյան սկզբունքներին համահունչ բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ-ում և ԱՊՀ երկրներում իրականացվող կրթական բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվական նյութերի հավաքագրում և վերլուծություն,
- Համալսարանի կրթական ծրագրերի բարեփոխման, նոր ծրագրերի ներդրման համար անհրաժեշտ փաստաթղթերի մշակում,
- Համալսարանի կրթական գործընթացին վերաբերող փաստաթղթերի՝ կարգերի, ուղեցույցերի, տեղեկագրքերի, այլ անհրաժեշտ նյութերի մշակում և ներդնում,
- Կրթական բարեփոխումների մշակման և իրականացման հսկողության ապահովում, դրանց համապատասխանության ստուգում սահմանված չափորոշիչներին,
- ՄԿԾ-ների պարբերաբար վերանայում,
- Ֆակուլտետների և ստորաբաժանումների հետ համագործակցում և նրանց՝ կրթական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ղեկավարում,
- Համալսարանի աշխատակիցների ընդհանրական, առարկայական, մասնագիտական, գիտական և հետազոտական կարողությունների շարունակական զարգացում,
- Լեզուների իմացության իրազեկության համաեվրոպական համակարգի պահանջների հիման վրա տարբեր խմբերի համար լեզվական գիտելիքների և հմտությունների զարգացում և ամրապնդում,
- Աշխատաշուկայի պահանջարկի հիման վրա թիրախային տարբեր խմբերի վերապատրաստման, որակավորման բարձացման և վերաորակավորման դասընթացների կազմակերպում նորագույն փաթեթային (քեյսային), ինտերնետ և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների արդյունավետ զուգակցման և կիրառման միջոցով,
- Կարճաժամկետ դասընթացների միջոցով սոցիալապես առավել խոցելի խավերի համար զբաղվածության հնարավորության բարձրացում,
- Կրթական բարեփոխումների գործընթացում ՎՊՀ հաշվետվողականության ապահովում ներքին և արտաքին շահակիցների միջև:
Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնը Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է: Ձևավորվել է 2020 թվականին` Շարունակական (հարատև) կրթության կենտրոնի և Կրթական բարեփոխումների բաժնի միավորման արդյունքնում:
Շարունակական (հարատև) կրթության կենտրոնը ձևավորվել է 2013 թվականին՝ կոչվելով Լրացուցիչ կրթության բաժին: Կենտրոնը ղեկավարել են՝
- Ռոբերտ Սահակյանը,
- Գոհար Դոխոլյանը,
- Քրիստինե Ղազարյանը,
- Ասյա Հարությունյանը,
- Աննա Խաչատրյանը
Կրթական բարեփոխումների բաժնը կազմավորվել է 2005 թվականին: Բաժինը՝ ղեկավարել են՝
- Վիլեն Քոչարյանը,
- Գագիկ Եթիմյանը,
- Սիրարփի Առուստամյանը
Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի վերակազմավորման պահից ի վեր, կենտրոնը ղեկավարել են՝
- Վանանե Միրզոյանը
- Վաղինակ Նազարյանը