ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 2023-2024 ուստարվա դիմորդների համար ս․թ․ մայիսի 21-ից կազմակերպում է կարճաժամկետ առարկայական անվճար դասընթացներ։ Դասընթացները կազմակերպվում են համալսարանի  առկա ուսուցման համակարգի դիմորդներին ընդունելության միասնական քննություններին նախապատրաստելու նպատակով։

Դասընթացները կազմակերպվում են ս.թ. մայիսի 21-ից մինչև տվյալ առարկայի քննության նախորդ օրը ներառյալ, շաբաթական երկու անգամ, առկա և հիբրիդային ձևաչափով, հետևյալ առարկաներից.

  • հայոց լեզու և գրականություն,
  • անգլերեն լեզու,
  • ռուսաց լեզու,
  • հայոց պատմություն,
  • մաթեմատիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • ֆիզիկա։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 20-ը ներառյալ ՎՊՀ «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին ներկայացնել անձնագրի պատճենը և լրացնել դիմում–հայտը:

Հեռ.` (0322) 4-18-53, (098) 09 07 22։

ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36։

Էլեկտրոնային հասցե` info@vsu.am:

Previous Article
Next Article