Կայացավ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը կայացավ հուլիսի 3-ին։ Նիստին ներկա էին խորհրդի 13 անդամներ:

Ըստ «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի՝ նիստը վարեց խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը: Նա «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջարկեց խորհրդի անդամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի թեկնածությունը: Միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընտրվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհուրդը հաստատեց Erasmus+ բուհերում «Մոլդովայի և Հայաստանի բուհերում առցանց կրթության որակի ամրապնդումը» MEDIA նախագծի համագործակցության համաձայնագիրը  և լիազորեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»ռեկտոր Ռուստամ Սահակյանին ստորագրելու համաձայնագիրը:

Հաջորդիվ հաստատվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2022 թ. ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման համար ներկայացվող տեխնիկական առաջադրանքի նախագիծը:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց նաև «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2022թ-ի համախառը նախահաշվի  կատարողականը:

Քննարկվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի  2023թ-ի համախառը նախահաշվի  նախագիծը:

Previous Article
Next Article