Հեռակա

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

ՀԵՌԱԿԱ ՀԱՄԱԿԱՐԳ

📌Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին:

💻Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության համար պետք է «dimord.am» կայքում լրացնել դիմում-հայտ:

❗️Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`

ա) ունենալ ԳԹԿ անձնական համար,

բ) ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը:

(Ներբուհական քննություն են հանձնում՝ «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության դիմորդները)

🏫ԳԹԿ անձնական համար տրամադրում է այն բուհը, որտեղ ցանկանում է ուսումը շարունակել դիմորդը կամ եթե դիմորդը մասնակցել է 2024 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը:

🔹Ընտրած մասնագիտությունների միասնական քննություններից դրական գնահատական(ներ) ունեցող դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել այդ գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:

🔹Ընդունելության քննությունների վարձավճարից ազատվում են հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները:

ՎՊՀ դիմորդները խորհրդատվություն ստանալու համար կարող են․

🔹 Զանգահարել թեժ գծի հեռախոսահամարին ՝ +374-77-946-387 (Viber, WhatsApp)՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09։00-18։00։

🔹 Գրել Ընդունող հանձնաժողովի էլեկտրոնային հասցեին՝ handznajoghov@gmail.com, ինչպես նաև Viber-ին, WhatsApp-ին (+374-77-946-387):

🔹Մոտենալ «ՎՊՀ» հիմնադրամի Ընդունող հանձնաժողով դիմում հայտերի լրացման խորհրդատվության համար՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 14։00-17։00, գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ։

Մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկ

«ՎՊՀ» հիմնադրամի դիմորդների քանակն ըստ մասնագիտությունների

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Արտոնություններ

2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքները

Ընդունելության քննությունների ծրագիր-չափորոշիչ և հարցաշար

Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոններ

Արխիվ

Արխիվ 2021-2022 թթ․