Կայացավ «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանողների տարեվերջյան հաշվետու համերգը

Հունիսի 7-ին Վանաձորի Հ.  Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում կայացավ «Երաժշտական կրթություն» մասնագիտության ուսանողների 2023-2024 ուստարվա տարեվերջյան հաշվետու համերգը:

Համերգին ներկա էին համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Համերգին ելույթ ունեցավ կրթական երգչախումբը, ուսանողները հանդես եկան վոկալ և դաշնամուրային կատարումներով։

Հանդիսատեսը բարձր գնահատեց «Երաժշտական ​​կրթություն» մասնագիտության ուսանողների կատարած աշխատանքը։

Previous Article
Next Article