Հանդիպում ՎՊՀ-ի ուսանողների հետ գործարար հմտությունների զարգացման համար

Հանդիպում ՎՊՀ-ի ուսանողների հետ գործարար հմտությունների զարգացման համար  

Էրազմուս+ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակներում Վանաձորի Հ․ Թումանյանի պետական համալսարանը կազմակերպում է սեմինարների շարք բիզնես-հմտությունների և  նորարարական գաղափարների զարգացման թեմաների շուրջ։

Սիրով հրավիրում ենք ՎՊՀ-ի ուսանողներին՝ մասնակցելու հետևյալ սեմինարներին․

✅  12 մայիսի, 2022թ, ժամը 15։30-ին, վայրը՝ ռեկտորատի նիստերի դահլիճ

Թեմա․ «Ձեռնարկատիրական հտությունների կիրառումը ստարտափների ստեղծման գործընթացում», սեմինարավարներ՝ կ․գ․թ․, դոցենտ Արմենուհի Հարությունյան, Արմինե Գևորգյան, Անի Մամաջանյան

✅  17 մայիսի, 2022թ, ժամը 15։30-ին, վայրը՝ ռեկտորատի նիստերի դահլիճ

Թեմա․ «Հանրային և գործարար հաղորդակցման հմտություններ», սեմինարավարներ՝ բ․գ․թ․, դոցենտ Հեղինե Մելքոնյան, Լիլիթ Փարսադանյան, Կարինե Սիրադեղյան

✅  18 մայիսի, 2022թ, ժամը 15։30-ին, վայրը՝ ռեկտորատի նիստերի դահլիճ

 Թեմա․ «Բիզնես պլանի կազմման հմտություններ», սեմինարավար՝ տ․գ․թ․, դոցենտ Հրայր Պապոյան

✅  20 մայիսի, 2022թ, ժամը 15։30-ին, վայրը՝ ռեկտորատի նիստերի դահլիճ

Թեմա․ «Ի՞նչ է հարկավոր ստարտափ ստեղծելու համար», սեմինարավար՝ տեխ․գ․դ․, դոկտոր Ռուստամ Սահակյան

Մոտ ապագայում նախագծի շրջանակներում համալսարանում նախատեսվում է հիմնել ձեռնարկատիրական և նորարարական գաղափարների խթանման կենտրոն (SMART CAFE),  որտեղ ուսանողներին հնարավորություն կընձեռնվի առավել ակտիվորեն ներգրավվելու ձեռնարկատիարական և  նարարարական նախաձեռնություններին։

Սեմինարներին գրանցվելու համար լրացնել հետևյալ հարցաշարը․ https://forms.gle/f25YRa23NbhHMtbd7

Նախագծին առավել մանրամասն ծանոթանալու համար սեղմել այստեղ :

Հարցերի դեպքում զանգահարել միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ Գոհար Դոխոլյանին, հեռ․՝(093) 808663։

Previous Article
Next Article