Հանդիպում Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի և ուսանողների միջև

Հանդիպում Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի և ուսանողների միջև

Նոյեմբերի 28-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում համալսարանի ռեկտորի և ուսանողների միջև:

Ներկա էին բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետների ուսանողները: Հանդիպման նպատակն էր բարձրաձայնել ուսանողությանը հուզող հարցերը, վերհանել առկա խնդիրները:

Հանդիպումն ընթացավ կառուցողական մթնոլորտում: Ուսանողների կողմից բարձրացված հարցերի շրջանակը լայն էր, մեծամասամբ դրանք վերաբերում էին քննաշրջաններին, ուսումնական պլաններին, տպագրական նյութերի հասանելիությանը և այլն:

Բարձրաձայնված խնդիրներն ու հարցերը ստացան սպառիչ պատասխաններ, որոշների դեպքում մատնանշվեցին նաև լուծման ուղիները: Համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանն ուսանողների հետ կիսվեց նաև բուհի առաջիկա անելիքներով ու մարտահրավերներով:

Previous Article
Next Article